Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլխի ու ձեռքի ցուցադրությունից ի վեր Պատմության թանգարանի մուտքերն ավելացել են ավելի քան 30 միլիոն դրամով

2 րոպեի ընթերցում

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլխի ու ձեռքի ցուցադրությունից ի վեր Պատմության թանգարանի մուտքերն ավելացել են ավելի քան 30 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից ի վեր Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը դրամը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեկ ամսվա արդյունքներով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 միլիոն դրամը, մենք ունենք մեծ թվով այցելություններ: Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է մուտքը, մյուս սոցիալական խմբերի համար էլ, բնականաբար, այլ քաղաքականություն է գործում, այսինքն՝ այցելությունների թիվը շատ ավելի մեծ է»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս  ամենը ցույց է տալիս, որ այս ձևաչափի համագործակցություններով կարող են Հայաստանի թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր  քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

Հայաստանի պատմության թանգարանում  2024 թվականի սեպտեմբերի 21-ից բացվել է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում