Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը հաջորդ տարի կներկայացվի հաստատման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, հաջորդ տարի այն կներկայացվի հաստատման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար։ Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել էինք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։   

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին