Միացյալ Նահանգներ

Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է Ամերիկայի նախագահի ընտրություններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։

Բայդենը քվեարկել է Դելավեր նահանգում։ «Գնացե՛ք, քվեարկե՛ք»,-ասել է ԱՄՆ նախագահը` ուղղվելով դեպի ընտրատեղամաս։

Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալներով՝ ընտրություններին արդեն քվեարկել է 43 միլիոն ամերիկացի։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն դեմոկրատ Քամալա Հարիսը և հանրապետական Դոնալդ Թրամփը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում