Աշխարհ

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է գործողությունը  Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում, որն ինչպես հայտարարել է իսրայելական կողմը, ուղղված էր ՀԱՄԱՍ-ի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական զորքերը դուրս են բերվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցից՝ ավարտելով ուրբաթ օրը սկսված գրոհը ՀԱՄԱՍ-ի օպերատորների դեմ, որի արդյունքում կան ձերբակալվածներ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցից տարհանման ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում