Հարյուրամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է շախմատի հավաքականների անդամներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել  արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Սա նշանակում է, որ նաև արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել  է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:

«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է մարզիկներին և շնորհավորել գրանցած արդյունքների համար: 

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, անդրադառնալով արդյունքներին, հավաստիացրել է՝ մշտապես ձգտելու են հասնել ավելիին:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի հավաքականի անդամները  խոսել են իրենց տպավորությունների, առաջիկա անելիքների և խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի՝ կապված մարզիկների հանդերձանքի, տեխնիկական հագեցվածության և այլնի հետ: Քննարկվել են նաև մրցումների նախապատրաստական աշխատանքների և տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս