Աշխարհ

Լիբանանից 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Լիբանանից 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ  երեսուն հրթիռ է արձակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հրթիռային սպառնալիքի պատճառով Վերին և Արևմտյան Գալիլեայի որոշ շրջաններում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։

Իսրայելական բանակը որսացել է հրթիռներից մի քանիսը։ 

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում