6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
29 հոկտեմբեր, 2024
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն:
Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ից Թումո կենտրոնում կշարունակվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանությանը։ Կազմակերպել են. ՀՀ ԱԳՆ-ն եւ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը:
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի, փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնը նշում է հիմնադրման 20-ամյակը. սպասվող միջոցառումները։
Ժամը 13:50-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին ԵՊՀ պալեանների անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 401 սենյակ) «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի շրջանակում կմեկնարկի աշխատաժողով՝ ուղղված «ՀՀ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ)» կառուցվածքի նախնական տարբերակի մշակմանը։ Պաշտոնական ողջույնի խոսք՝ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյան, Էրազմուս+ հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող, «KPI4HE» նախագծի շրջանակներում կատարված և պլանավորված հիմնական աշխատանքները Լանա Կառլովա, ԵՊՀ ՄՀՎ դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ, «KPI4HE» նախագծի համահամակարգող Արսեն Ապրոյան:
Մամուլի ակումբներ
Ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ «Վրաստանի ընտրությունները՝ որպես տարածաշրջանի հետագա զարգացման լակմուս» թեմայով: Տեսակամուրջի ընթացքում քաղաքագետ, Վրաստանի նախագահի և կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն կներկայացնի իր տեսակետը Վրաստանում ներքաղաքական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ և թե ինչպես խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են ազդել տարածաշրջանի վրա:
Մշակույթ
Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, թարգմանչուհի Սաթենիկ Մկրտչյանի «Էսսե՝ Մկրտիչ Սարգսյանին՝ մարդուն, գրողին, մտավորականին» գրքի շնորհանդեսը:
Ժամը 17:00-ին Հայաստանի ազգային գրադարանում /Տերյան 72/ տեղի կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսությունը։ Կներկայացվեն գրադարանի չինական հավաքածուի արժեքավոր նմուշներ, Մատենադարանում պահվող հնագույն չինական ձեռագրերի թվայնացված նմուշներ (պատճեններ)։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կասեն՝ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը և «Չինական գիտության և մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Իզաբելա Մուրադյանը։
Ժամը 18:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (մուտքը Հանրապետության հրապարակից) կկայանա Երվանդ Քոչարի (1899–1979) ծննդյան 125-ամյակին նվիրված՝ «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Միլենա Քիրամիջյան, +374 94 730 350: