Մերձավոր Արևելք

Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական

1 րոպեի ընթերցում

Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վճռական է այցելել Գազայի հատված, սակայն այնտեղ շարունակվող մարտերն ու Իսրայելը խոչընդոտում են դրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը։

«Նախագահը նախկինի պես  հաստատակամ է այս քայլն իրականացնելու հարցում, չնայած դրան ուղեկցող ռիսկերին, սակայն այդ քայլը կանխվում է բարբարոսական պատերազմ վարող Իսրայելի կողմից՝ Գազայի հատվածի յուրաքանչյուր թիզի վրա»,- ասել է ալ Հաբաշը։

Ավելի վաղ Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին էլ ասել էր, որ Իսրայելը մերժել է նախագահ Աբասի մուտքը Գազայի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում