Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հոկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 08:00-ին Մատենադարանի մոտից կմեկնեն Դիլիջան, որտեղ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ժամը 10:30-ին կկայանա Զբոսաշրջության տարածաշրջանային երկօրյա համաժողովի բացման արարողությունը՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջության զարգացումը ­նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար: Ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ էկոնոﬕկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, գործարար եւ ներդրող Վազգեն Գ­ևորկյանը, Green Rock ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Աննա Սալոﬔն։ Համաժողովին ելույթ կունենան USAID Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար Միշել Մաքքենզին, ԱՄԷ-ից hյուրընկալության ոլորտի փորձագետ Աբդո Քայալին, ինչպես նաև­ Սերբիայի կոնվենցիոն բյուրոյի ներկայացուցիչ Իգոր Կովաչև­իչը։ Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի ողջ ընթացքը ուղիղ եթերով կհեռարձակվի Green Rock-ի պաշտոնական յութբույան ալիքով: Վերադարձ՝ ժամը 18:00-ին: Լիլիթ Վերդյան: +374 98 42 11 00 (Էմմա)։

Մշակույթ

Ժամը 19։00-ին Կինոյի տանը տեղի կունենա «Ռեանիմանիա» փառատոնի փակման արարողությունը։ 

Սպորտ

Ժամը 20:00-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ночь чемпионов IBA» մրցաշարը: Կկայանան մենամարտերը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկները՝ Դավիթ Չալոյանը,

Բարեղամ Հարությունյանը, Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։ Այն

լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել պետք է իրենց հայտերն ուղարկեն հետևյալ armboxmedia@gmail.com էլ.հասցեին: Տեղեկատու հեռախոսահամար 077181838: Արամ Մանուկյան: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում