Սպորտ

Հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մ23-ի ԱԱ-ի ժամանակ. մարզիկները որակազրկվել են

1 րոպեի ընթերցում

Arena
Arena

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի որակավորման փուլում հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 125 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանի և  թուրք մարզիկ Հական Բույուկցինգիլի  միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որը դադարեցնելու  համար մրցագորգ են դուրս եկել թե՛ մարզիչները,  թե՛ մրցավարները: 

Երկու մարզիկներն էլ որակազրկվել են:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում