Լիբանանում 3 լրագրող է զոհվել իսրայելական հարվածներից. Al Jazeera

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում իսրայելական հարվածներից գիշերը զոհվել է 3 լրագրող, որոնք լուսաբանում էին ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ հրապարակման՝ հարվածը հասցվել է Լիբանանի հարավային Հասբայա քաղաքում գտնվող նրանց կացարանին։ 

Լիբանանյան համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքը հաստատել է, որ լրագրողների կացարանի վրա իսրայելական ավիահարվածից զոհվել է իր օպերատորը։ Al Jazeera-ն նշում է, որ ավիահարվածը, որի հետևանքով ևս երկու լրագրող է զոհվել, ամենայն հավանականությամբ, թիրախավորում էր ԶԼՄ-ների աշխատակիցներին։ 

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս հարվածից երկու օր առաջ Իսրայելն ավիահարված էր հասցրել Al Mayadeen-ին պատկանող գրասենյակի վրա։ Ենթադրվում է, որ Al Mayadeen-ը կարող է կապված լինել «Հեզբոլլահ»-ի հետ։

Al Mayadeen-ի ևս երկու լրագրող, որոնք լուսաբանում էին Լիբանանի հարավային սահմանին ռազմական գործողությունները, իսրայելական հարվածից սպանվել էին 2023 թ. նոյեմբերի 21-ին։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է