Պուտինը չի հերքել հյուսիսկորեական զորքերի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ լուրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հերքել ամերիկյան պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 24-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Պուտինին հարց են ուղղել ԿԺԴՀ-ից Ռուսաստան զինվորական անձնակազմի տեղափոխման և դրան առնչվող արբանյակային լուսանկարների մասին։ 

«Լուսանկարները լուրջ բան են։ Եթե կան լուսանկարներ, ուրեմն դրանք ինչ-որ բան արտացոլում են», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը վաղուց անմիջականորեն ներգրավված են եղել ուկրաինական հակամարտության մեջ: 

«Ինչ վերաբերում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ մեր հարաբերություններին, ինչպես գիտեք, այսօր վավերացվել է մեր ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Այնտեղ կա 4-րդ հոդվածը: Մենք երբեք չենք կասկածել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը լրջորեն է վերաբերվում մեր պայմանավորվածություններին: Բայց թե ինչ և ինչպես ենք մենք անելու, դա մեր գործն է՝ այդ հոդվածի շրջանակներում», - ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը, դա արվում է «մյուս կողմից»։ 

«Մենք պատրաստ ենք այդ սրմանը։ Մտածեք՝ արդյոք դրան պատրաստ են այն երկրները, որոնք դրանով զբաղվում են», - զգուշացրել է նա։

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: Պայմանագիրը գործում է անժամկետ։ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվորի, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։ Մինչ այդ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն ՌԴ է ուղարկել 1500 հոգուց բաղկացած հատուկ ուժեր։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն վկայություններ ունի հյուսիսկորեացի զինվորների՝ Ռուսաստանում տեղակայվելու մասին

Հայերեն العربية Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ