Սպորտ

Երևանի քաղաքապետը պարգևատրել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը պարգևատրել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում։

Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»,- նշել է Երևանի քաղաքապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում