Հոկտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00: 

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ից «Holiday Inn Yerevan» հյուրանոցում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։ Կոնֆերանսը կիրականացվի Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ FORACCA-ի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն: Նախատեսվում է, որ կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Կոնֆերանսի ավարտին կազդարարվի Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։ Roza Grigoryan, + 374 77 30 34 84:

Ժամը 09:00-ին «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի մոտից (Արշակունյաց 56/1, Նոր տան անմիջապես կողքը, Գրանդ սպորտի հարևանությամբ) կմեկնեն Բյուրական, որտեղ ժամը 11:00-ին, Բյուրականի աստղադիտարանի Բադալյանի անվան պուրակում կկայանա «Տիեզերական ծառատունկ» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցությամբ, Հիմնադրամի 30-ամյակի կապակցությամբ: Միջոցառումը աստղադիտարանի տարածքում իրականացնելու նպատակներից է հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գիտական, բնապահպանական ժառանգությունը, նրա տիեզերքի և հատկապես ծառերի հանդեպ սիրո հանրահռչակումը: Միջոցառմանը ներկա կլինեն շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններ, դեսպաններ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և բնապահպանական ԿՍՊ ծրագրեր իրականացնող մի շարք կառույցներ: Հրայր Նազարյան, Հայկ Մանուկյան: 091 588 781։ 

Ժամը 10:45-ին տեղի կունենա Մերգելյան այգու բացման արարողությունը, որին կմասնակցի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Ժամը 11:30-ին Սունդուկյանի անվան թատրոնում ՀԲԸՄ Հայաստանը և Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կիրականացնեն ԱՍԱ ֆորումը: Բացման խոսք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, ՀԲԸՄ Հայաստան նախագահ Վասկեն Յակուբյան, մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյան: Ժամը 12:00-17:30-ը՝ ԱՍԱ ֆորում: Ժամը 18:00-ին՝ ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխություն: Ռոզա Գրիգորյան, 077 303484:

Ժամը 13:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարվա գլխավոր՝ «ՊանԱրմենիան էքսպո 2024» 16-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումի պաշտոնական բացման արարողությունը՝ Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը մեկ հարթակում: Այս տարի «PanArmenian EXPO 2024»-ին մասնակցում են տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 100 կազմակերպություններ, որոնք այցելուներին կներկայացնեն իրենց ոլորտի նորամուծություններն ու առաջարկները: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Պրոմ Էքսպո» ընկերություն: +374 94 26 35 42:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին Գյոթե կենտրոնում կանցկացվի «Դեպի հավասարություն. մշակույթը և կրթությունը երկխոսության մեջ» քննարկման նախագիծ: Թեման՝ մշակույթի և կրթության մեջ մատչելիությունը և ներառականությունը։ Միջոցառմանը մասնակիցները կծանոթանան Գերմանիայի լավագույն փորձի օրինակներին, կմասնակցեն հայտնի փորձագետների հետ քննարկումներին և լուծումներ կմշակեն իրենց կազմակերպության համար: Քննարկումը կվարեն փորձագետներ. դոկտոր Քրիստիանե Շրյուբերսը և դոկտոր Քեյթ Բրեհմենը: Ամբողջ միջոցառումը թարգմանվելու է հայերեն։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան և Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ։ 

Ժամը 12:00-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում (Դրոյի 22/5) տեղի կունենա «Գթության խոհանոց» ծրագրի հերթական՝ 31-րդ շրջանի բացման պաշտոնական արարողությունը։ Ավելի քան 3 տասնամյակ գործող Գթության խոհանոց ծրագրի և նրա ենթածրագրերի շահառուներն են՝ միայնակ տարեցները, հաշմանդամները, Արցախից տեղահանվածները, սիրիահայ ներգաղթյալները, սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքները, ծնողազուրկ երեխաները։ Շահառուներին տրամադրվում է սոցիալական և հոգեբանական լայն աջակցություն։ +374 93 51 63 52 կամ +374 93 188 966:

Ժամը 19:00-ին Երևանի Փոքր թատրոնում հոկտեմբերի 25-26-ը կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով նախագիծը։ Նախագիծն իրականացնում գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 և հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00 Երևանի Փոքր թատրոնում կկայանա ներկայացման պրեմիերա, որը ստեղծել են 30 երիտասարդներ. Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ռուսաստանից: 10 օրվա ընթացքում նրանք աշխատել են միջազգային պարուսույցների և երաժիշտների հետ՝ գտնելու ընդհանուր լեզու, որը գերազանցում է մշակույթի, ծագման, լեզվի, սեռի և հաշմանդամության տարբերությունները:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «(Չ)հանրային լսումներ տեղական ինքնակառավարման ոլորտում. որքանո՞վ են մասնակցային լսումները համայնքում» թեմայով։ Բանախոսներ՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Ծրագրերի համակարգող Նինա Մամաջանյան, համայնքային զարգացման փորձագետ Արթուր Վարդազարյան:

Մշակույթ

Ժամը 14:00-ին  ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ»-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս