Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից (Բաղրամյան պող.24) կմեկնեն Բյուրական, որտեղ ժամը 10։30-ին Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության ջանքերով տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքին նվիրված կենտրոնի բացման արարողությունը։ Բյուրականի աստղադիտարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ‐ի «Աշխարհի հիշողություն» ﬕջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք հանդիսացող հանրաճանաչ Մարգարյանի շրջահայությանը (գրանցվել է 2011 թվին)։ Նրա հիման վրա է ստեղծվել նաև Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO): Աստղադիտարանում լրագրողները հնարավորություն կունենան իրականացնել էքսկուրսիաներ և նկարահանումներ։ Ժամը 12:00-ին՝ վերադարձ ՀՀ ԳԱԱ: 077 60 10 27:

Ժամը 11:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում (Կապան, Չարենցի փող., 2 շենք) կկայանա «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը, որը կգործի մինչև նոյեմբերի 7-ը, հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշելու Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև գիտություն։ 

Ժամը 12:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի ասուլիսը։ Թեմա. բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին Հայ-ռուսական համալսարանի մշակույթի տանը կկայանա «Հայ-ռուսական մեդիաֆորում. երիտասարդության հայացք» երկօրյա կոնֆերանսի հանդիսավոր բացումը։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համատեղ: Երևան կժամանի ռուս երիտասարդ լրագրողների մեծ խումբ, ինչպես նաև նախարարության պատվիրակությունը: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:45-ին, տեղի կունենա հայտնի ռեժիսոր և լրագրող, ֆորումի պատվավոր հյուր Աշոտ Ջազոյանի «Պետերբուրգ. կյանքը քաղաքում» ֆիլմի պրեմիերան։  +374 93 52 85 49:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ «2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ»։ 

Մշակույթ

Ժամը 10:00-ին «Էպիգրաֆ» գրախանութում /Մաշտոցի 43/ տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 26-ին «Սիմֆոնիկ Հյուսթոն» խորագրով համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը: +374 (91) 451989:

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությամբ:

Ժամը 17:00-ին Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում կկայանա թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում։ Ժամը 17։00-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, ինչին կհաջորդի «Լակոտը» ներկայացման ցուցադրությունը ժամը 19:00-ին՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 95-ամյակին: Ներկայացման հիմքում Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակն է: Նախագիծը իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում