Իսրայելը թիրախավորել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասերն ու պահեստները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրական օբյեկտներին և պահեստներին հարվածներ հասցնելու մասին։
«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների հիման վրա հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի զինապահեստներին, արտադրական օբյեկտներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Դահիյայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքի տարածքում։ Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար՝ ներառյալ այդ շրջանում բնակչությանը նախօրոք զգուշացնելը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ: