Աշխարհ

Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի սահմանին պարսպի կառուցումը Վաալիմաա սահմանային անցակետի տարածքում մասնակիորեն ավարտվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանային ծառայության ծրագրի ղեկավար Էրկկի Մատիլայնենը։

«Արևելյան սահմանի վրա պարսպի կառուցումն արդեն մասամբ ավարտվել։ Վաալիմաա անցակետից 12 կիլոմետր երկարությամբ պարիսպ կկառուցվի», - ասել է Մատիլայնենը։

Ծրագրի հիմնական մասը՝ 200 կիլոմետրանոց պարիսպը, կավարտվի 2026 թվականին։ Պարիսպը հիմնականում կառուցվելու է հարավ-արևելյան սահմանին, որտեղ գտնվում են ամենաբանուկ անցակետերը։ Ֆինլանդիան չի նախատեսում Ռուսաստանի հետ 1300 կմ սահմանի ողջ երկարությամբ պարիսպ կառուցել։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ պարիսպը կլինի 3,5 մետր բարձրությամբ, կես մետրով բարձր, քան ի սկզբանե նախատեսված էր, և կլինի ավելի խիտ՝ արգելապատնեշն արդյունավետ դարձնելու համար:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում