Ռուսաստան

Սի Ծինփինը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ բնույթ են ստացել՝ դիմակայելով միջազգային իրավիճակի փորձություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Երկու երկրներն էլ մշտապես ամրապնդում և ընդլայնում են բազմակողմ ռազմավարական փոխգործակցությունը և գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը։

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Կազանի նահանգապետի պալատում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում