Telcell ընկերությունը տրանսպորտի 10 անվճար տոմս է նվիրում. ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Telcell ընկերության համատեղ ներդրած «Միասնական տոմսային համակարգ»-ի կայացման նպատակով Telcell Wallet հավելվածի օգտատերերին նոր անակնկալ է սպասում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Telcell Wallet հավելվածով տրանսպորտի ուղետոմսի առաջին անգամ ձեռքբերման և անկանխիկ վճարման համակարգի միջոցով առաջին տոմսի գնումից հետո, որպես խրախուսում, Telcell-ը տրանսպորտի 10 անվճար տոմս կնվիրի: 

Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Տոմսերը վավերական կլինեն 30 օր՝ ուղետոմսերի ստանդարտ ժամկետի համաձայն:

Ակցիան իրականացվում է Telcell Wallet հավելվածով տոմսերի ձեռքբերման կանխիկից անկանխիկի սահուն անցում ապահովելու նպատակով՝ պարզ ու գրավիչ արշավի շնորհիվ տոմսերի միասնական համակարգի զարգացման տեսլականով:

Ակցիան կգործի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը:

Ինչպե՞ս ստանալ 10 անվճար տոմս

1. Մուտք գործել Telcell Wallet հավելված

2. Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»

3. Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»

4. Սեղմել «Վճարել» 

5. Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 10 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:

Անհրաժեշտ է իմանալ

• Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված բանկային հաշիվ։ Նույնականացման մանրամասները ներկայացված են տեսահոլովակում։ 

• Եթե նույնականացումը չի ստացվում անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։

• Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):  

• Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան