ԱՄՆ նախագահը նշել է, որ Արևմուտքում դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինայի կողմից հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցներին դեռևս չի հաջողվում կոնսենսուսի հասնել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուժի մեջ է պահում Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածների համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը:

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ մշակվում է Ուկրաինայի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Sky News-ին ասել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը թույլ տա Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները