Քաղաքականություն

Երևանին և Բաքվին առաջարկվել է օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար․ Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

Երևանին և Բաքվին առաջարկվել է օգտագործել «3+3» հարթակը  խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն, ով ամփոփել է Ստամբուլում «3+3» ձևաչափով հարթակի նախարարական հանդիպման արդյունքները։ 

«Մենք (խմբ․ նկատի ունի Ռուսաստանը), թուրքերն ու իրանցիներն առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաև հիշեցվել են այն նախապատրաստությունները, այն հիմքերը, որոնք ստեղծված են եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում