Իրան

Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի զոհվելու հանգամանքները կամրապնդեն «դիմադրության ոգին»: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Նա օրինակ կդառնա երիտասարդության և երեխաների համար, որոնք կշարունակեն նրա ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ գոյություն ունի օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Իրանի կարծիքով՝ մուսուլմանները կհիանան «նահատակ Սինվարով…., որը ռազմի դաշտում կանգնած է թշնամուն դեմ հանդիման», և «դիմադրության ոգին կամրապնդվի»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածին հասցված հարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին։

ԱՄՆ-ում և Իսրայելում համարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսելու շարժման մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։ 

Իր հերթին Յահյա Սինվարի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում