Կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրիպտոակտիվի հետ կապված գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Նախագծով նախատեսել էինք, որ կրիպտոակտիվի հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Հաշվի առնելով տնտեսավարողների հետ մեր ունեցած քննարկումները և այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա շրջանառվող օրենսդրական նախաձեռնություն, դաշտում կրիտիկական իրավիճակ չառաջացնելու տրամաբանության մեջ կառավարությունն առաջարկում է այս կարգավորումն ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 1-ից։ Կարծում ենք, որ սա բավարար ժամանակահատված է նաև կրիպտոակտիվների շրջանառության հետ կապված հարաբերությունները հարկային առումով կարգավորելու և այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու համար»,- ասաց Սարգսյանը։ 

 

Հայերեն

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները