Հոկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ագային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին Ազգային Ժողովի 334 սենյակում տեղի կունենա «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» խորագրով քննարկում, որին կմասնակցեն Արցախի Հանրապետության խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչներ և մշակութային ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

ՀՀ նախարարություններ

Ժամը 14:30-ին ԿԳՄՍ նախարարության 9-րդ հարկի դահլիճում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամփոփվեն և կներկայացվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Ամփոփիչ նիստը կվարի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ Ներկայանալ լրագրողական վկայականով (բեյջ) և անձնագրով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» հրավիրում է «Հայ բժշկության պատմություն» փաստավավերագրական ֆիլմի առաջին փակ ցուցադրությանը՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ֆիլմը յուրահատուկ ճամփորդություն է ժամանակի մեջ. նախնադարից մինչև միջին դարեր, սովետական միության բժշկական դպրոցի ամենավառ դրվագրներից մինչև հայ բժշկության հետքերի բացահայտումներ տարածաշրջանում։ Հիվանդանոցի հաղորդակցության պատասխանատու Աննա Թավաքալյան, 093 011 789 :

Ժամը 12:00-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում /Ոսկերիչների 1/ կներկայացվի OFFICE PRO.am` Mantashyants GLOBAL EXPO 2024-ը: Կազմակերպիչ՝ Big Projects: 

Ժամը 13:45-ին «Կոնգրես» հյուրանոցի միջոցառումների մեծ դահլիճում կկայանա Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի շնորհանդեսը։ Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում: Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ՝ համակարգային փոփոխություն խթանելու համար: Բացման խոսք՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատ: Ելույթներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյան, Ծրագրերի ղեկավար, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Զինա Ղուկասյան: Խնդրում ենք հարցազրույցի համար մոտենալ 13։45-ին, քանի որ խոսնակները, ովքեր կարող են ներկայացնել զեկույցի բովանդակությունը, հասանելի կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու և զեկույցի վերաբերյալ մեկնաբանություն տալու համար 13։45-14։00-ը։ Այնուհետեւ ժամը 14:20-ին պետք է հանդես գան պաշտոնական բացման խոսքով, որին կհետեւի զեկույցի բուն ներկայացումը։ Hasmik Soghomonyan, +374 91291300:

Ժամը 16:00-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում /Ոսկերիչների 1/ կկայանա Real Business կոնֆերանսը, որին մասնակցում է նաև Ամերիաբանկը՝ ներկայացնելով իր բիզնես հաճախորդների համար նախատեսված MyBusiness.am հարթակը։ Կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է նաև Ամերիաբանկի MyBusiness պրոդուկտի ղեկավար Արփինե Հարությունյանի ելույթը։ Արտյոմ, 044 291131։ 

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում Վարպետի ծննդյանն ընդառաջ, տեղի կունենա «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում գրականություն առարկայից «Ավետիք Իսահակյան» թեմայի շնորհանդեսը։ Թեման մշակվել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի և «Ավ.Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի միջև 2023թ. օգոստոսի 8-ին ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակում։ Համագործակցության արդյունքում աշակերտը հնարավորություն է ստանում ոչ միայն իրեն հասկանալի թվային լեզվով ծանոթանալու մեծանուն հեղինակին ու նրա ստեղծագործություններին, այլև, օգտվելով հարթակի քարտեզներից, ինտերակտիվ գործիքակազմից (չափելու, գծելու, նշելու և այլ գործիքներ) ու հարուստ արխիվային նյութից: 098 587380, 091 196317, 099 825813:

Ժամը 13:00-ին Հայ ասպետ դպրոցի «Մեծ Հայք» սրահում (Մոսկովյան փող. նրբ., 3/2 շենք, 5-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված: Ասուլիսի ընթացքում բանախոսությամբ հանդես կգան և լրագրողների հարցերին կպատասխանեն՝ Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, փաստաբան Արա Զոհրաբյանը, Փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր փաստաբան Մանե Կարապետյանը, «Հայ ասպեստ» դպրոցի ղեկավար Կարին Տոնոյանը: Տեղեկացվում է, որ Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված դատական գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ինչպես ճիշտ ցուցաբերել առաջին օգնությունը արտակարգ իրավիճակներում» թեմայով: Հոկտեմբերի 19-22-ը «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կանցկացնի «Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում» ուսուցողական դասընթաց կազմակերպության կամավորների և աշխատակիցների համար:

Ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32, բն.16/ կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Թեմա՝ ներքաղաքական զարգացումներ.․ տարածաշրջանային հիմնախնդիրներ։

Ժամը 12:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ. ո՞վ է պատասխանատու» թեմայով։ Բանախոսներ՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյան, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան:

 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Երևանի կինոյի տանը կմեկնարկի «Արցախի օրեր» միջոցառումների շարքը: «Արցախի օրեր» միջոցառումների շարքը երեք օր կտարածի արցախյան շունչն ու յուրօրինակ կոլորիտը՝ հնարավորություն տալով վայելելու Արցախի գույները, հնչյունները, համերն ու մշակույթը: Բացման համերգին ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը, ցուցահանդեսին կներկայացվեն «Դիզակի գույները» կտավները և արցախցի նկարիչների կտավները, հնարավորություն կլինի շփվելու արտիստների հետ։ Միջոցառումները կշարունակվեն հաջորդ օրը՝ ժամը 15:00-ից, Մասիսի կենտրոնական այգում: «Արցախի օրերի» վերջին օրն էլ՝ ժամը 13:00-ին, Մեղրաձորում՝ Կճուճներ կոչվող տարածքում տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթը՝ «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։

Ժամը 19:00-ին «ՆՓԱԿ»-ում (Փ.Բուզանդ 1/3) ToC Сreative Hub-ը, պարագիր Տոմա Այդինյանը և «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամը հրավիրում են լուսաբանելու պարագիր Տոմա Այդինյանի «Արևը կծագի, և մենք նորից կփորձենք»/ "The Sun Will Rise and We Will Try Again" պարային մոնո ներկայացումը։ +374 55 43 33 23, +374 91 32 01 41։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ