Հայաստան

Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը։

«Նախնական տարբերակով նախատեսվել էր, որ Ոստիկանության գվարդիան կստեղծվի 2025 թվականի մարտին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի բյուջետային  հայտի նախագծում նախատեսել ենք Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացում, որոնք ենթադրելու են որոշակի ժամանակահատված դրանք կազմակերպելու նպատակով, այս պահի դրությամբ նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 1-ը որպես վերջնաժամկետ Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար»,- ասաց Սարգսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում