Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել եմ Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: 

«Հանդիպմանը կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ընդգծել ու առանձնակի գնահատել եմ գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից: 

Քննարկվել են նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում