Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտությամբ է ավարտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի Մ21 տարեկանների ընտրանին արտագնա խաղում մրցեց Ալբանիայի հավաքականի հետ: Առաջին կեսում երկու թիմերից ոչ մեկ չիրացրեց իր պահը: Երկրորդ կեսի մեկնարկում` 57-րդ րոպեին, սեփական տուգանային հրապարակում սխալվեց և ինքնագոլի հեղինակ դարձավ Ավետիսյանը: Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում կրեց 8 պարտություն և երկու հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Թիմը մրցաշարային աղյուսակում վերջինն է: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում