Աշխարհ

Հեզբոլլահը պայմաններ է սահմանել Իսրայելի հրթիռակոծումը դադարեցնելու համար

2 րոպեի ընթերցում

Հեզբոլլահը պայմաններ է սահմանել Իսրայելի հրթիռակոծումը դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է դադարեցնել մարտերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հրադադարի հաստատման դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։

«Ես դիմում եմ Իսրայելին, միակ լուծումը հրադադարն է, մենք կշարունակենք կռվել, եթե թշնամին կանգ չառնի», - ասել է նա։

Ըստ Ղասեմի՝ անցած շաբաթվա ընթացքում իսրայելական բանակի կորուստները Լիբանանի հարավում կազմել են 25 սպանված և 150 վիրավոր։ «Ես դիմում եմ ներքին ճակատին. մի հավատացեք ձեր քաղաքական գործիչների խոսքերին մեր հնարավորությունների մասին, տեսեք, թե ինչ կարող ենք անել և իրականում արդեն իսկ արել ենք», - ավելացրել է Հեզբոլլահի փոխնախագահը։

Նա նշել է, որ շարժումը հարվածներ է հասցնելու Իսրայելի ողջ տարածքում՝ ի պատասխան հրեական պետության կողմից Լիբանանի վրա հարձակումների։

«Մենք ապացուցել ենք Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մեր կարողությունը, եթե հակառակորդը չդադարի, մեր հարվածների շրջանակը կընդլայնվի՝ ստիպելով ոչ թե հարյուր հազարավոր, այլ ավելի քան երկու միլիոն բնակիչների գնալ ռմբապաստարաններ», - ընդգծել է Քասեմը։

Նա հայտնել է, որ «Հեզբոլլահի» նպատակն Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ազատագրումն է և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ պայքարող պաղեստինյան շարժմանն աջակցելը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում