Հոկտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հոկտեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Մեգերյան կարպետ»-ում (Երեւան, Մադոյան 9) կկայանա Ամերիաբանկի՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» խորագրով երեք նոր արշավների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյան, Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյան: Քրիստինե, 093 667095։

Ժամը 12:30-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի մեծ դահլիճում (1-ին մասնաշենք, 3-րդ հարկ) ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԿԳ) և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ հրավիրում են լուսաբանելու 2024 թվականի Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը։ Թեման. «Սննդի իրավունք՝ ավելի լավ կյանքի և ավելի լավ ապագայի համար»: Բացման խոսք. բանախոսներ՝ ՀՀ կառավարությունից, ՊԳԿ-ի և ՊՀԾ-ի ներկայացուցիչներ: Ժամը 14:30-ին՝ քվեարկություն և մրցանակաբաշխություն: 14:45-ին՝ փակման ելույթ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյան: 15:00-ին՝ ընդունելություն, ագրոֆուդի տոնավաճառ և երիտասարդ նկարիչների ներկայացում: Աննա Պողոսյան, հեռ: (374 91) 99 64 65 54: 

Ժամը 18:15-ից ՀԲԸՄ երևանյան գրասենյակի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) կներկայացվի Արմինե Տեր-Ղևոնդյանի «Կամարի տակով» գիրքը։ Արմինեն գրել սկսել է վերջին տարիներին։ Սա առաջին ծավալուն գործն է՝ գեղարվեստական վավերագրության ժանրում։ Երկար տարիներ աշխատելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ հեղինակն իր տեսանկյունից ներկայացնում է միջազգային կազմակերպությունում աշխատելու բարդությունը, բայց և կարևորությունը։ Անձնական վերապրումով և միջազգային կազմակերպության «պատուհանից» արված դիտարկումներով Արմինեն անդրադառնում է Հայաստանի շուրջ 30-ամյա պատմությանը։ 1990-ականների ճգնաժամի օրերից սկսված պատումը հասնում է մինչև 2020 թվականը, երբ նորի՛ց Հայատանն ապրում էր աննախադեպ արհավիրքներ՝ կովիդ, 44-օրյա պատերազմ, սերունդների փշրված երազանքներ… Այստեղ էլ հանկարծ առաջանում է միջազգային ամեաազդեցիկ կազմակերպության հանձնառության հարցը։ 094 115415:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պետական օգնության բացերը. որքանո՞վ են հասանելի Կառավարության ծրագրերը տեղահանված արցախցիների համար» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյան, արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյան:

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում