Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներից որևէ մեկով Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներից որևէ մեկով Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով պարոն Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։

Մյուս դատավարության մասնակիցների հաշվառում մենք չենք անում և հարցաքննված վկաների ու գործով ներգրավված այլ անձանց մասին նախաքննության ընթացքում տեղեկատվություն չենք տալիս»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված հարուցվել է քրեական վարույթ, որը վերաբերվում է Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչությանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում