Երևան

Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան

1 րոպեի ընթերցում

Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ և մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար Արմեն Խանդիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշման նախագիծն ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում քննարկման ներկայացվեց քաղաքապետի առաջարկությամբ։

Ավագանում մեկ այլ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։ 

Ավագանու որոշմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ նաև քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում