Քաղաքականություն

Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրության համաձայն՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատներն էլ տրվել են կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին։ 

Իր դիմումի համաձայն՝ Դիանա Ալեքյանը դուրս է եկել«Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատն էլ տրվել է ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին, ով դիմում է ներկայացրել ավագանու անդամի  իր լիազորությունները դադարեցնելու մասին։ 

Համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ լիազորությունները դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածու Մուշեղ Հակոբյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում