Ադրբեջան

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը նշել է, որ  տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի ​​բխի տարածաշրջանի երկրների շահերից:

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- հավելել է Փեզեշքիանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում