ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի՝ 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը մեկնարկում է այսօր: