Սպորտ

Վարպետության պակաս կար. Պետրակովը` Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտության մասին

1 րոպեի ընթերցում

Վարպետության պակաս կար. Պետրակովը` Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը կապում է վարպետության պակասի հետ:

«Մեզ չբավարարեց այն, որ վարպետության պակաս կար: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել ֆուտբոլիստներին խաղի համար: Հայ ֆուտբոլիստներն աճ են գրանցել: Հիմա առավել ագրեսիվ են գործում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց ներուժով գործեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին առավել համբերատար մոտեցում է պետք զգալի արդյունք գրանցելու համար: 

Անդրադառնալով հավաքականում հետագա աշխատանքին` Պետրակովն ընդգծեց, որ որոշումը կայացնում է ՀՖՖ նախագահը և գործկոմը: 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը, հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, զիջեց 0:2 հաշվով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում