ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին՝ հավելելով, որ Հայաստանում Ֆրանսիան ռեսուրսները ներդնում է իր համոզմունքներին համապատասխան: