Հոկտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 հոկտեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Արտաշատ» սրահում (Ամիրյան 2) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու բռնի տեղահանված արցախցիների իրավական աջակցության ծրագրի ամփոփմանը։ ՀՔԱՎ գրասենյակը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից իրականացրել է բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ 077 342268։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:00-ին ԵՊԲՀ-ի Աբովյան 50/5 հասցեում գտնվող դահլիճում կանցկացվի «Էրեբունի-Երևան» 2806-ամյակին նվիրված «Երևան քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը: Հարյուրամյա պատմական էքսկուրս» թեմայով անվճար կրեդիտավորված համաժողով: Համաժողովի նպատակն է` իրազեկել բուժանձնակազմին՝ Երևան քաղաքի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության համաճարակաբանության վերաբերյալ: +374 94 446242: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով: Որքա՞ն է ԵԱՏՄ երկրներում Մարբուրգ վիրուսի բռնկման հավանականությունը։ Գրիպի ի՞նչ շտամ է սպասվում այս սեզոնին։ Ինչպե՞ս է քվադրոբերների շարժումը ազդում երեխաների հոգեբանության վրա: Ինչի՞ համար են անհրաժեշտ ԵԱՏՄ-ում կենսաակտիվ սննդային հավելումների մակնշման միասնական ստանդարտները, այս հարցերին տեսակամուրջի ընթացքում կպատասխանի ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։

Մշակույթ

19։00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը:

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում