Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 հոկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

11։00-ին Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին: Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք
ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր
տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող
տրանսպորտային շարժակազմերի մասին: Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում տեղի կունենա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին նվիրված գնահատանքի և մեծարման միջոցառում: Կազմկոմիտե

Ժամը 19:00-ին Մոսկվայի տան կինոհամերգային դահլիճում (Արգիշտի փող., 7, 3-րդ հարկ) տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի մայրաքաղաքի 2806-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են. Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, «Մոսկվայի հայրենակցի տուն» ​​հիմնարկությունը և Երևանում Մոսկվայի տունը։ Երևանի օրվա առիթով Մոսկվայի տան ցուցասրահում (Արգիշտի փող., 7, 2-րդ հարկ) կբացվի նաև «Հին և նոր Երևանը» լուսանկարչական ցուցահանդեսը։ Երեկոյին սպասվում է Մոսկվայի կառավարության, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, հասարակական և քաղաքական ու մշակույթի գործիչների ներկայությունը։ 091 366 639 (Վահրամ Ստեփանյան):

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում