Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշման հետ այն կարող է համադրվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այլ երկրների նկատառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում ոսւնեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշումների հետ նախագիծը կարող է համադրվել: 

Անդրադառնալով «խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաներյալ Իրանի տեսակետին՝ վարչապետը նշեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Վրաստանը, ըստ վարչապետի, նույնպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցող երկրներից է: 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Փաշինյանի՝ Թուրքիայի դիրքորոշումը կարող է համադրվել Հայաստանի դիրքորոշումներին: «Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել Միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է: Դա շատ բնականոն ինտեգրում է: Մենք ոչ թե նախագիծը ստեղծել ենք՝ նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել Միջին միջանցքի նախագծի հետ, այլ այն բնական ճանապարհով ինտեգրվում է դրա հետ»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ իր տպավորություններից՝ Փաշինյանն ասաց. «Տարանցիկ ուղիներն ունեն շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն: Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն: Այդ ամբողջ հոսքերի՝ այս տարածքով անցնելը նրա համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա: Թե ինչ չափի ազդեցություն՝ էական չէ»:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ արևմտյան որոշ երկրների մոտեցումներին՝ Փաշինյանն ասաց, որ արևմտյան գործընկերները չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով:

Հայերեն English Русский

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն

Պորտսմութում միգրանտների դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների

Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածել

Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի ապակայունացման համար

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան