Աշխարհ

Ֆինլանդիան նախատեսում է ևս 277 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան նախատեսում է ևս 277 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 277 մլն եվրո կհատկացնի՝ Կիևին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Ֆինլանդիայի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինային նյութական աջակցության ֆինանսավորման հատկացումների ամենամեծ աճը կկազմի 277 միլիոն եվրո՝ 2028-2032 թվականներին ծրագրված գնումների համար»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 2024 թվականի համար նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 4,7 միլիոն եվրո՝ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ծախսերը հոգալու համար՝ կապված Կիևի նյութական աջակցության և Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման ծախսերի հետ։

Նախարարությունը նախատեսում է նաև լրացուցիչ 15 միլիոն եվրո հատկացնել՝ աջակցելու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը հրամանատարության և վերահսկման, հետախուզության և իրավիճակի իրազեկման ոլորտներում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում