Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հոկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Krisp ընկերության կողմից կազմակեպվող AI Conf Armenia 2024-ը՝ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը։ Համաժողովի ընթացքում լինելու են ելույթներ ոլորտի ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ՝ The AI Revolution: Why Armenia Must Act Now, AI in Knowledge Management, Voice Technologies for Armenian and Their Applications և այլն։ Համաժողովին ներկա կլինեն այնպիսի խոսնակներ տարբեր ընկերություններից և կրթական հաստատություններից, ինչպիսիք են՝ Krisp, UCraft, PicsArt, PMI Science, Team Telecom, Yandex, SuperAnnotate, ManyChat, Acba Bank, Ameriabank, Freedom Brokers, YSU, RAU, UFAR, SEUA, AUA, CAST, TUMO, TelCell, FinArm, 10web, Prelaunch, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարություններից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ից «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա FrancoFest 2024-ը՝ ֆրանկոֆոն բովանդակության գրականության ու արվեստի փառատոնը: Փառատոնին տեղի կունենա աննախադեպ իրադարձություն. Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը կհայտարարի հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին։ «Գոնկուր Հայաստան» մրցանակը հիմնելու առիթով հատուկ փառատոնի համար Հայաստան են ժամանել Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները: Բացմանը ներկա կլինեն նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: +374 93 316688

Մշակույթ

Ժամը 10:00-ին Գրողների միության շենքի մոտից կմեկնեն Օշական, որտեղ կնշեն Թարգմանչաց տոնը: Կարինե 094 348247: 

Ժամը 15:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18/2) ReA փառատոնին ընդառաջ կկայանա ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» (Flow) ֆիլմի փակ նախադիտումն ու քննարկումը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնում։ +374 96232519:

 

 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս