Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Չեխիա և Գերմանիա: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 14-ին Արմեն Գրիգորյանը կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում