Հոկտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 114 սրահում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

 

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball room» սրահում տեղի կունենա Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) 3.0-ին ընդառաջ ԱՍԳ իրականացման առաջընթացի ամփոփում և «ԱՍԳ գործընկերների աջակցության համակարգման պլանի» պաշտոնական շնորհանդեսը։ Ողջույնի ելույթներ՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրա, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի: ՀՀ ՇՄՆ, հեռ. (+374 011) 818-559:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանի, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենգրոլոգ Արծվի Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. Երևանում մեկնարկել են վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման աշխատանքները։

Ժամը 13:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /մուտքը՝ Ալ.Թամանյանի կիսանդրու մոտից/ կկայանա «Երևանը երեկ և այսօր» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին։

Ժամը 18:00-ին Մատենադարանում «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում, «Արարատ Բանկ»-ի աջակցությամբ կբացվի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան։ Ձեռագրերի պահպանման արդիական այս ենթակառուցվածքն ստեղծվում է «Արարարտ Բանկ»-ի ֆինանսական աջակցությամբ։ Լաբորատորիայի շնորհանդեսին կհաջորդի Հայաստանի տարբեր մշակութային կառույցների՝ Մատենադարանի աշխատակիցների վերականգնած գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։ Նոր ցուցադրությունը կբացվի ժամը 18։30-ին։ Ժամը 19։00-ին կկայանա «Ավետիս» լարային քառյակի համերգը։ 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին «Ռեդիսոն Բլու Հոթել Երեւան» հյուրանոցի «Armenia Ballroom» կոնֆերենս սրահում (Ազատության 2/2) «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է կրեդիտավորված երկօրյա գիտաժողով՝ նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման եւ վարման ժամանակակից մոտեցումներին ու հարցերին: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կլսեն տեղական և արտասահմանյան մասնագետների դասախոսություններ, կծանոթանան միջազգային փորձին, հնարավորություն կունենան ակտիվ քննարկումների։ Աննա Տատինցյան, հեռ. 093 861411:

Ժամը 14:00-ին Գյումրիում՝ Շիրակացու 8/8 հասցեում տեղի կունենա Իմփաքթ Հաբ Գյումրիի և ԿՐԵԼԱԲ Շիրակի առաջին տարեդարձին նվիրված միջոցառում, որի շրջանակներում կներկայացվեն մեկ տարվա ընթացքում իրականացված դասընթացների շրջանավարտների  արդյունքները։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա շրջայց ԿՐԵԼԱԲ կենտրոնի կավագործության, լուսանկարչության, գորգագործության և կարի նոր սենյակներով։ Լրատվամիջոցներին հրավիրում ենք՝ մասնակցելու ու լուսաբանելու միջոցառումը, որտեղ նաև հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ կազմակերպիչների հետ՝ ժամը 15:00-ից սկսած: 

Ժամը 14:30-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանությունում /Սբ. Գրիգոր Լուսավորիչ 8/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Գոնկուր մրցանակի հայաստանյան ընտրությանը: Մամուլի ասուլիսին հակիրճ ելույթներով հանդես կգան և լրատվամիջոցների՝ թեմային առնչվող հարցերին կպատասխանեն. Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները, Նյումեգ հրատարակչական ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախատեսված է ֆրանսերենից հայերեն և հայերենից ֆրանսերեն հաջորդական թարգմանություն։ Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 15 րոպե շուտ՝ անձը հաստատով փաստաթղթով: 

Ժամը 15:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում (Փ.Բուզանդի 1/3, 2-րդ հարկ՝ աջ կողմի աստիճաններով) «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է կլոր սեղան՝ «Googlemaps-ի կեղծարարությամբ ՀՀ տարածքները «դարձան» Ադրբեջան» խորագրով։ Հիմնական զեկուցող՝ Հրանտ Բագրատյան, ով կներկայացնի 1987թ. ստորագրված եռակողմ արձանագրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին։ «Միասին» շարժման համակարգող խորհուրդ, 010 52-52-73:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Տնային կալանքը Հայաստանում. ի՞նչ իրավունքներ են խախտվում»: Բանախոսներ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյան, «Իրավունքի կենտրոն» ՀԿ փորձագետ Տաթևիկ Ղարիբյան, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն։

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Հայ ժողովրդի մարդկային կապիտալը» թեմայով: Սանկտ Պետերբուրգի «Սուպեր» հրատարակչությունում լույս է տեսել Հայաստանում հայտնի լրագրող Էդվարդ Սախինովի «Հայ ժողովրդի մարդկային կապիտալը» գիրքը: Ժողովածուն պատմում է աշխատանքային բարձունքների հասած ավելի քան 50 հայի մասին: Գրքի հեղինակ Էդվարդ Սախինովը կպատմի, թե ինչ սկզբունքով են ընտրվել ժողովածուի առաջին 50 հերոսները, որոնց թվում կան աշխարհահռչակ անձինք և ոչ այնքան հայտնի գործիչներ, և կշարունակվի՞ արդյոք այս հետաքրքիր նախաձեռնությունը։

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա Մեխակ էլբակյանի գրքի շնորհանդեսը և ցուցահանդեսը:  

 

 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ