Նիկոլ Փաշինյանը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ այդ պատասխանատու պաշտոնում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը երկկողմ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու հարցում և սիրով հրավիրում Ձեզ այցելել Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով:

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի զգալի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը, և հուսով ենք առաջիկայում համագործակցության նոր ծրագրեր հաստատել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և բարեկեցություն»: 

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն