Մերձավոր Արևելք

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 10-ին) գիշերը մոտավորապես ժամը 1։00-ին հակառակորդ իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի հյուսիսի ուղղությունից՝ թիրախավորելով Հոմսի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտում ավտոմոբիլային գործարանը և Համայում գտնվող ռազմական օբյեկտ», - հաղորդում է գործակալությունը։

Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածից զոհվել էր 7 մարդ։ Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Դամասկոսում իսրայելցիների թիրախը եղել է շիա «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում