Քաղաքականություն

Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ 

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ 

«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մանասյանը։ 

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխող քաղաքական թիմը մինչ այս պահը որոշում չունի նախարարի պաշտոնում նոր թեկնածուի վերաբերյալ։ Հոկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կադրային հարցեր։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում