Տնտեսություն

Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 180 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 348 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 47 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ այս տարի կառավարությունը մարզպետարաններին 17 միլիարդ 52 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում