ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 19254.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7560.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 8243.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: