Արթուր Սերոբյանը ծանր հանդիպում է կանխատեսում Ֆարերյան կղզիների դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սերոբյանն Ազգերի լիգայի երրորդ տուրում Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք հանդիպմանը բարդ խաղ է կանխատեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստը:
«Ուսումնասիրել ենք մրցակցին: Ծանր հանդիպում եմ սպասում, սակայն լավ ենք նախապատրաստվել ու գիտենք, թե ինչպես պետք է խաղանք առաջիկա հանդիպմանը: Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց Սերոբյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: