Մերձավոր Արևելք

Իսրայելում 2 մարդ է զոհվել «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծության հետևանքով

2 րոպեի ընթերցում

Իսրայելում 2 մարդ է զոհվել «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի հյուսիսային Քիրյաթ Շմոնա քաղաքում Լիբանանից արձակված հրթիռից 2 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայությունը։

Զոհվածները տղամարդ և կին են՝ շուրջ 40 տարեկան։ 

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ «Հեբոլլահ»-ը հայտնել է տվյալ հատվածի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։ 

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել է «Հեզբոլլահ»-ի 185 օբյեկտի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ իսրայելական հարվածների պատճառով Լիբանանի տարածքի մեկ քառորդի բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել։ Տեղահանված մարդիկ ապրում են Բեյրութի փողոցներում և ծովափերին։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները սկսել է՝ ի պատասխան խմբավորման կողմից վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի հյուսիսային բնակավայրերի գնդակոծությունների։  

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։    

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում